«Այսօր ես անցա Ռուբիկոնը» արտահայտությունը լավ է հնչում, սակայն դրա իմաստը շատերին անհայտ է: Այսօր մենք կպարզենք ամենը: Դրա համար մեզ անհրաժեշտ է վերադառնալ Հին Հռոմ, քանի որ հենց դրա գոյության ժամանակաշրջանում է այս արտահայտությունը ծնունդ առել:

Մ.թ.ա. 49 թվականին հանրահայտ Հուլիոս Կեսարը Գալիայից վերադառնում էր իր զորքերի հետ միասին: Հռոմեական Սենատի հետ գաղտնի առճակատումը հասել էր իր գագաթնակետին, և Կեսարը որոշել էր հստակորեն ու նպատակային գործել:

Հռոմեական գրողների ժամանակագրությունների համաձայն՝ Հուլիոս Կեսարը կանգ է առել այն ժամանակ ոչ մի առավելություն չունեցող գետակի առջև, որին Ռուբիկոն էին անվանում: Այս գետը բաժանող սահման էր հանդիսանում Գալիայի և Կենտրոնական Իտալիայի միջև: Հանրապետության օրենքի համաձայն՝ նա պետք է իր զորքերին տուն թողներ, սակայն գետին նայելով՝ ասել է` «Alea iacta est» (Վիճակը նետված է), ու իր զորքերը մտցրել Հռոմ՝ քաղաքացիական պատերազմ սկսելով:

Այն ժամանակ զինվորներն իրենց հրամանատարին ավելի նվիրված էին, քան պետությանը, այդ իսկ պատճառով պետք չէ զարմանալ, թե ինչու գեներալներից ոչ ոք չհակառակվեց Կեսարին:

Այդ պահից ի վեր «անցնել Ռուբիկոնը» արտահայտությունը հոմանիշ է դարձել նպատակային գործողության, որից ետ կանգնել չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել