Երևանի ամենահայտնի դիմահարդարներից մեկը՝ Աշխեն Կոստանդյանը, օրերս դիմահարդարման սեմինար-դաս էր կազմակերպել: Սա Beauty Fabric դիմահարդարման սրահի տնօրեն Աշխենի թվով երկրորդ սեմինարն էր: Ի դեպ՝ Beauty Fabric-ը շուտով Երևանում էլ իր մասնաճյուղը կունենա:
Դիմահարդարման տասնվեց տարվա փորձ ունեցող Աշխենը սեմինար-դասի ընթացքում կիսվեց իր գիտելիքներով և սեմինարին մասնակից աղջիկներին ներկայացրեց դասական, առօրյա, հարսանեկան, արևելյան, հոլիվուդյան և տարիքային դիմահարդարման տեսակները, ինչպես նաև խոսեց դրանց առանձնահատկությունների մասին: Սկսնակ և կայացած դիմաhարդարների համար սա հիանալի հնարավորություն էր իրենց գիտելիքներն ավելացնելու: Սեմինարից հետո յուրաքանչյուր մասնակից ստացավ սերտիֆիկատ:
Աշխեն Կոստանդյանը՝ որպես դիմահարդար, հանդես է գալիս նաև մի շարք տեսահոլովակների նկարահանման աշխատանքների ժամանակ: Աշխատում է հայտնի երգչուհիների հետ, օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Գաբի Գալոյանի, Լիլուի, Լյուսիի, Գայա Արզումանյանի և այլոց: Տարբեր երկրներում անցկացված մրցույթների ժամանակ դիմահարդար-նկարիչն արժանացել է բազում մրցանակների: 2007 թ. OMC ընկերության կողմից Հայաստանում անցկացվող «Վարսահարդարների, դիմահարդարների և մատնահարդարների» միջազգային առաջնության ժամանակ գրավել է 1-ին հորիզոնականը:
BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 096400422