Կան կանայք, ովքեր միշտ այնպիսի անթերի դիմահարդարում են ունենում, որ կարծես հենց նոր ամսագրից դուրս եկած լինեն։ Բանն այն է, որ նրանք դիմահարդարման որոշ խորամանկություններ օգտագործելուն զուգահեռ նաև զերծ են մնում սխալներից, որոնք փչացնում են ամբողջ տեսքը։
Դիմահարդարներն առանձնացրել են այն 5 ամենատարածված սխալները, որ աղջիկներն անում են դիմահարդարվելիս։ Ազատվեք դրանցից, եթե ուզում եք լավ տեսք ունենալ։
Մոռանալ չափի մասին
Շատ հաճախ, երբ կանայք ուզում են անթերի տեսք ունենալ, թույլ են տալիս ամենամեծ սխալը՝ շպարվում են չափից դուրս շատ՝ կարծելով, որ այս կերպ կփակեն բոլոր թերություններն ու կատարյալ տեսք կունենան, մինչդեռ իրականում շերտը շերտի ետևից քսելը չի թողնում, որ մաշկը շնչի։ Բացի այդ՝ հավատացեք, որ դա չափից դուրս տգեղ է։ Իրականում դիմահարդարումը պետք է ընդգծի կնոջ առավելությունները, արտացոլի նրա անհատականությունը, ոչ թե վերածի նրանց փայլի ու տոնային քսուքի խառնուրդի։
Նմանեցնել դեմքը մեկ ուրիշի դեմքին
Բիյոնսեն Բիյոնսեն է, իսկ դու՝ դու։ Ոչ մի հայլայթեր կամ կոնտուր չի փոխելու այդ փաստը։ Եղեք անհատականություն, պահեք Ձեր ինքնատիպությունը։ Մինչև YouTube-ում make up tutorial-ներին կուրորեն հետևելը, մտածեք՝ արդյոք նույնը կսազի նաև Ձեզ։
Անուշադրության մատնել առողջությունը
Եթե Ձեր մաշկը չոր է, որովհետև չեք ուտում միրգ ու բանջարեղեն, ուրեմն՝ դիմահարդարները ոչնչով չեն կարող օգնել։ Դիմահարդարումը պետք է գեղեցիկ ու թեթև լինի։ Եթե ուզում եք առողջ, գեղեցիկ ու փայլուն մաշկ ունենալ, պետք է հետևեք Ձեր առողջությանը. շատ ջուր խմեք, առողջ սնունդ ընդունեք ու խուսափեք դիմահարդարման կասկածելի միջոցներից։
Չտարածել շպարը
Դիմահարդարները պնդում են, որ սա ամենակոպիտ սխալներից է, որ հանդիպում է շատերի մոտ։ Եթե լավ չեք տարածում տոնային քսուքը կամ աչքի ստվերաներկը, շատ տգեղ ու նույնիսկ ծիծաղելի բան է ստացվում։ Դրա համար լավ կանեք՝ օգտագործեք դիմահարդարման սպունգներ կամ խոզանակներ։ Դրանց միջոցով հնարավոր է համաչափորեն տարածել շպարը դեմքի վրա։
Մոռանալ, որ հոնքերը զարմուհիներ են, ոչ թե քույրեր
Ձեր դեմքը չի կարող ամբողջովին սիմետրիկ լինել, և դա վերաբերում է նաև հոնքերին։ Մի փորձեք նկարել դրանք այնպես, որ ամբողջովին նույնը լինեն։ Երբեմն դրանք այնքան կատարյալ են ստացվում, որ կարծես մուլտֆիլմից լինել։ Հոնքերը պետք է հոնքերի տեսք ունենան։