Մի ժողովուրդ իրավունք չունի իշխանությունից բողոքել, երբ ինքն իր արյունակցին ու ազգակցին չի հարգում, երբ տղամարդը կնոջ մեջ միայն սեքս է տեսնում, երբ վարորդը երթուղայինի մեջ միայն իրար վրա լցված ուղևոր է տեսնում, երբ ամեն մեկը ամեն ինչի մեջ փող է տեսնում, երբ ծեր ու տարիքով մարդը չի ամաչում, իրեն սպասարկողի մոտ նստած ուրիշ հաճախորդի հետույքին նայելով ռեբլիկ է թողում՝ ասելով` «արա, էս ինչ լավն ա», ու չի ամաչում, որ իր դեմ իր երեխայի ու տղայի տարիքի մարդ է կանգնած, երբ մարդ փոքր-ինչ բարձրանում է, իրեն ավելին է զգում, այս տիպի ժողովուրդը իրավունք չունի բողոքել ոչնչից:

Խոսքս վերբերում ա մեզ` ՀԱՅԵՐԻՍ, մենք իրավունք չունենք բողոքել, երբ շատ բաներում մենք մեղավոր ենք...........

Հ.Գ. Մոռացա ասել՝ մի ժողովուրդ, որը բլոգնյուզում սպասում ա, թե Քիմ Քարդաշյանը հետույքը որտեղ խցկեց, թե Սիրուշոն ինչ արեց, ու թե ոնց եղավ, որ սեքսից հետո ինչ եղավ, ու թե ոնց ինչ ու այդպես շարունակ, էդ ժողովուրդը բացի դրանից ուրիշ բանի մասին չի կարող մտածել: 
Խոսքս վերաբերում է ոչ թե բոլորին, այլ` շատերին.........
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել