Խոյ
Լավ օր է մի փոքր հանգստանալու, խնդիրների մասին որոշ ժամանակ մոռանալու համար: Հնարավոր է տարաձայնություններ լինեն տանը, սակայն կկարողանաս արագ հարթել դրանք: Չի բացառվում՝ դրամական մուտքեր և հաճելի անակնկալներ լինեն:

Ցուլ
Հնարավոր է անախորժություններ լինեն, սակայն ընդհանուր առմամբ, հիանալի օր է: Եթե ուշադրություն չդարձնես մանրուքներին, կարող ես իրականացնել գաղափարներդ: Բարենպաստ օր է միջոցառումներին մասնակցելու համար:

Երկվորյակ
Օրվա սկզբում միգուցե խնդիրներ առաջանան, սակայն ընթացքում ամեն ինչ կկարգավորվի, պետք չէ կարևոր գործերն անել առավոտյան: Երեկոն բարենպաստ է սիրելիիդ հետ հանդիպելու, ապագայի հետ կապված ծրագրեր կազմելու համար:

Խեցգետին
Դու փորձում ես խույս տալ մտերիմներիդ հետ տարաձայնություններից, սակայն քեզ մոտ այնքան էլ չի ստացվում: Քո կատակները դժվար թե նրանք հասկանան: Հիանալի օր է վաղուց մտածված ծրագրերդ իրականացնելու, երազանքներդ կյանքի կոչելու համար:

Առյուծ
Խորհուրդ է տրվում կարևոր գործեր չնախաձեռնել, հրատապ հարցեր չքննարկել: Միգուցե լինեն նոր ծանոթություններ, այդ թվում՝ ռոմանտիկ: Կունենաս ֆինանսական դժվարություններ, ցանկալի է գնումներ չանես:

Կույս
Լավ օր է հանգստանալու և գործերը մի կողմ դնելու համար: Շատ լավ կլինի, եթե լսես մտերիմներիդ խորհուրդները, դրանք օգտակար կլինեն քեզ: Բարենպաստ օր է ֆինանսական խնդիրները լուծելու, անշարժ գույքի հետ կապված հարցեր քննարկելու համար:

Կշեռք
Հեշտությամբ լուծում ես այն խնդիրները, որոնք առաջ անլուծելի էին համարվում: Հնարավոր է կարևոր գործնական որոշում կայացնես: Չի բացառվում լինեն դրամական մուտքեր: Միգուցե գտնես նոր համախոհներ, գործընկերներ:

Կարիճ
Բարենպաստ օր է կարևոր և լուրջ աշխատանքով զբաղվելու համար: Կարող ես գործարքներ կնքել, գնումներ անել: Սիրելի անձնավորությունը պատրաստ է կատարել քո բոլոր ցանկությունները, միայն թե բարձրաձայնիր դրանց մասին:

Աղեղնավոր
Հիանալի օր է շփման համար: Հաճելի կանցնեն հանդիպումներդ հին ծանոթների հետ, հնարավոր է լինեն նաև նոր ծանոթություններ: Միգուցե կայացնես կարևոր որոշումներ: Կարող ես մասնակցել միջոցառումների, հյուրեր ընդունել:

Այծեղջուր
Միգուցե այսօր քո շուրջը հայտնվեն մարդիկ, որոնք արժանի չեն քո վստահությանը: Ցանկալի է՝ լսես ավագ սերնդի ներկայացուցիչների խորհուրդները: Բարենպաստ օր է ակտիվ հանգստի, ռոմանտիկ ճամփորդության համար:

Ջրհոս
Կարող ես ընկերներիդ պատմել քո նախագծերի, գաղափարների մասին, միգուցե նրանց կողմից ստանաս աջակցություն: Հնարավոր է այսօր վերջ դնես հարաբերությունների, որոնք քեզ այլևս չէին ուրախացնում: Օրվա երկրորդ կեսին կարևոր նորություն կլսես:

Ձկներ
Օրը հնարավություն կտա հասնել հաջողության այն գործերում, որոնք առանձնահատուկ կարևոր են: Այնուհանդերձ, ժամանակ կունենաս նաև հանգստանալու համար: Չի բացառվում՝ անսպասելի առաջարկ ստանաս, որը մեծ հաճույքով կընդունես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել