Վերցնում էի մի կոնկրետ բալիկի ու սկզբից մինչև վերջ, ընկերներիս հետ հոգում բուժման ու հարակից ծախսերը, որոնք երբեմն հարյուրր հազարավոր դոլարներ էին արժենում արտերկրներում:
Ես էդ տարիները որպես մղձավանձ եմ հիշում իմ կյանքում:
Ոնց որ վատ երազ....
Ու մի օր, երբ ես հասկացա, որ ռեսուրսներս լրիվ հատել են, ես գերհոգնած եմ, ադեկվատ չեմ էնքան, որ երբ քաղցկեղից կատարյալ բուժված բալիկը իր ծնողների հետ վերադառնում է հայրենի Վանաձոր ու չեն գալիս մի թեթև հասկացնեն, որ երջանիկ են, ես սկսում էի մեծ արցունքներով լաց լինել սրտիս նեղվելուց: Իրենք երջանիկ ապրում էին, ես հոգեպես խեղճանում էի, ինձ օգտագործված ու դեն նետված էի զգում: Հիմա կասեք, պիտի անել ու անցնել առաջ: Էդպես էլ անում էի, բայց դե չեմ թաքցնում՝ ցավոտ էր...
Ու ոչ մի կերպ հասկանալ չէի կարողանում ծնողին, ով Հայաստանից սկսած, Մոսկվայով ու Բեռլինով վերջացրած, բոլոր կամուրջները այրում էր, որ չլինի թե կամուրջով հասնես իրեն, ֆինանսական հաշվետվություն պահանջես: Ինչևէ, դադար տվեցի մի քանի շաբաթ:
Ու հանգիստ գլխով եկա այն եզրակացության, որ սաղ հեչ, բնական բան է, որ չունեցողի ձեռքը գումար է հայտնվում, ցանկանում է գողանալ:
Այս պարագայում՝ ինքն իրենից...
Ավելի շուտ՝ իր բալիկից...
Երբեմն ուրիշ բալիկներից....
Եկա այն եզրակացության, որ բնական վարք են թե մարդկայինը, թե անմարդկայինը:
Ու խորհում էի, թե ինչ կարող եմ անել ես, որ ինքս չտապալվեմ հոգեպես ու ֆիզիկապես ու օգուտն էլ ակնհայտ լինի:
Իմ մեջ որոշեցի, որ երեխան եթե կարգին սնունդ ստանա, հիվանդությունը գուցե գլուխ չբարձրացնի, եթե կա արդեն՝ նահանջի....
Մտածում էի, որ այս բոլոր հիվանդությունները առաջանում են հիմնականում թերսնվելուց, հյուծվելուց, ցրտից ու սթրեսսներից (իհարկե բացառություններ էլ են լինում)...
Սկսեցի հայտնաբերել հիմնականում սովից հյուծված երեխաներ ու զբաղվել նրանց սննդակարգով;
Ի զարմանս ինձ, նրանք ահռելի բանակ էին կազմում...
Մի քանի երեխայի էլ Narine Manukyan-ը անձամբ տարավ Երևան, հետազոտեց, դեղեր-վիտամիններ սնունդ տրամադրեցին, ընկերներիցս շատերն էլ պարբերաբար սնունդով ու փայտով օգնում էին այդ ընտանիքներին ու երեկ հանդիպել եմ առաջներում հյուծված, ոտքի վրա չկանգնող , գույնը պատի ծեփ բալիկին ֆուտբոլ խաղալիս:
Ինչու եմ այսքան երկար գրում, որպեսզի վերջում սահմանափակեմ միտքս նրանով, որ ավելի հեշտ է սնունդ տրամադրել անապահով ընտանիքին, քան թերսնվելու հետևանքով հետագայում դնել բազում հիվանդությունների դեմ պայքարել:
Տնակային ավան երբ մտնում եմ, էնտեղից չեմ կարողանում հավասարակշռված դուրս գալ:
Ընդհանրապես դուրս գալը չի ստացվում՝ ուզում ես տեղում գետինը մտնես...
Էնպես, որ իմ ու քո չկա, նայենք շուրջներս ու հնարավորության դեպքում ձեռք մեկնենք, թեկուզ հենց միայն նրա համար, որ վաղը ունենանք բանակում ծառայող տղերք, երեխա բերող մայրեր, հիվանդին բուժող բժիշկներ, հողը վարող գյուղացի...
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/anushanahit/posts/1628337663903827
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել