Ծնողներից շատերը բողոքում են, որ իրենց երեխան դաս սովորելու փոխարեն վազվզում է փողոցում: Մինչդեռ թարմ օդում խաղալն օգտակար է երեխաների ընդհանուր առողջության, մասնավորապես տեսողության համար:
Ավստրալիացի գիտնականները կապ են գտել թարմ օդում խաղալու և կարճատեսության միջև. որքան շատ է երեխան դրսում խաղում, այնքան նրա մոտ ցածր է կարճատեսության առաջացման հավանականությունը: Կարճատեսության առաջացման տարբեր պատճառներ գոյություն ունեն, որոնցից հիմնականը համարվում է ժառանգականությունը: Սակայն կենսակերպը նույնպես մեծ նշանակություն ունի: Եթե երեխան շատ ժամանակ է անցկացնում ընթերցանության և համակարգչային խաղերի վրա, միևնույն ժամանակ դրսում գրեթե չի խաղում, ապա նրա մոտ տեսողությունը վնասելու հավանականությունը անհամեմատ բարձր է: Բացի այդ` դրսում խաղալը, հասակակիցների հետ անմիջական շփումը նպաստում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացմանը: 

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել