PanARMENIAN.Net-ը գրում է.

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Հոկտեմբերի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ին կնվազի 5-6 աստիճանով, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Երևանում՝ հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել