Առավոտյան վաղ արթնանալը շատ օգտակար է: Բոլորին է շատ ժամանակ անհրաժեշտ, ընդ որում ավելի օգտակար ու հետաքրքիր բաներ կան, քան քունն է: Այնուամենայնիվ, այդքան էլ հեշտ չէ վաղ արթնանալը, մանավանդ, եթե սովորել եք ակողնում թավալվելուն:

Եթե դուք ձեզ հարցնում եք՝ ինչպես սովորել առավոտյան վաղ արթնանալ, փորձեք հետևել այս խորհուրդներին.

1.Զարթուցիչը ամեն օր նույն ժամի վրա դրեք

Մեր մարմինը հակված է սովորություններ ձեռք բերելուն, դրա համար եթե ամեն օր նույն ժամին դնեք զարթուցիչը, օրեցօր արթնանալը ավելի հեշտ կդառնա: Եթե ընդհանրապես սովոր չեք շուտ արթնանալուն, սկզբում չտեսնված դժվար կլինի: Միայն թե շատ կարևոր է չզիջել քեզ ու նույնիսկ հանգստյան օրերին արթնանալ այդ նույն ժամին: Աստիճանաբար ձեր ներքին ժամանակացույցը կճշգրտվի, և, հնարավոր է, կարողանաք սովորել առանց զարթուցիչի օգնության աթնանալ ձեզ պետք եղած ժամին:

2. Փորձե՛ք չօգտագործել «ննջել» կոճակը

Եթե զարցուցիչ եք միացրել, միանգամից վեր կացեք: Ինչքան շատ եք սեղմում «ննջել» կոճակը, այնքան դժվար կլինի զարթնելը: Անկողնում պառկած ու հուսալով «գոնե էլի 10 րոպե» քնել՝ չենք հանգստանում: Լավ միջոց է քեզ ստիպել միանգամից արթնանալու զարթուցիչը սենյակի մյուս ծայրում դնելը։ Այսպես, որպեսզի անջատես, ստիպված ես դուրս գալ անկողնուց, և հավանականություն կա, որ նորից էլ չես պառկի:

3. Պետք է ցանկանաս վաղ արթնանալ

Վաղ արթնանալու բանալին վաղ արթնանալու ցանկությունն է: Եթե իրոք վաղ արթնանալու պատճառ ունեք, մեր ուղեղը առիթներ չի հորինի, որ էլի քնեք: Մտածե՛ք, վաղ արթնանալու ո՞ր առավելություններից չեք կարող օգտվել և օգտագործեք հնարավորությունը:

4. Քնելուց առաջ ձեզ արթնանալու ժամ հանձնարարեք

Նախքան քնելը կրկնեք այն ժամը, երբ պետք է արթնանաք: Եթե կարողանաք դրա վրա կենտրոնանալ, կազդի ձեր ենթագիտակցության վրա, և դուք պատրաստ կլինեք այդ ժամին արթնանալու առանց խնդրի:

5. Պառկե՛ք քնելու, երբ զգում եք, որ հոգնել եք

Այն, որ ուզում եք վաղ արթնանալ, ընդհանրապես չի նշանակում, որ պետք է պառկեք ինչքան հնարավոր է շուտ: Հաճախ քնում ենք ավելի շատ, քան մեր օրգանիզմն է պահանջում: Ավելի լավ է քնել միայն այն դեպքում, եթե դուք հոգնածություն եք զգում: Եթե պառկեք քնելու, երբ դեռ չեք ուզում, միայն օգտակար ժամանակը կվատնեք՝ քնել փորձելով: Դա ոչ մի կերպ չի օգնի վաղ արթնանալուն:

6.Մարզանք արեք

Արթնանալով լավ կլնի ձգվեք և մի քանի վարժություն անեք: Դրա շնորհիվ կարգավորվում է շրջանառությունը, անհետանում քնկոտությունը և անկողին վերադառնալու ցանկությունը: Ասում են՝ էլ ավելի լավ է սառը ցնցուղ ընդունելը, բայց ամեն ոք չէ, որ կարող է համարձակվել:

7. Խաբեք ձեզ

Շատերն են մտածում, որ ամառը վաղ արթնանալն ավելի հեշտ է: Եթե ձեզ համար նույնպես ավելի հեշտ է տարվա այս կամ այն եղանակին արթնանալը, ստեղծեք ձեզ համար բոլոր պայմանները, որպեսզի մթնոլորտը ինչքան հնարավոր է հարմար լինի: Օրինակ՝ եթե ձեր տունը ցուրտ է, անկողնու կողքին վառարա՛ն դրեք, որպեսզի հեշտ լինի առավոտյան այն միացնելն ու սենյակը արագ տաքացնելը: Երբ արթնանաք, լույսը միացրեք, ընդ որում ավելի լավ է ցերեկային լույսի լամպ օգտագործեք: Եթե ձեր սենյակում տաք լինի, լուսավոր և հարմարավետ, ապա ավելի հավանական է, որ նորից չեք սուզվի վերմակի տակ:

Սկզբում վաղ արթնանալն իրոք շատ դժվար կլինի: Բայց եթե հասկանաք՝ ինչքան օգուտ կարող է դա տալ, և կարողանաք քունը զոհել հանուն արդյունավետ առավոտվա ժամերի, ապա գլուխ կբերեք այս հարցը, և շուտով վաղ արթնանալը կմտնի ձեր առօրյա գործողությունների մեջ: Հետևե՛ք այս օրինակներին, և վաղ արթնանալու հարցն էլ ձեզ չի անհանգստացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել