Միշտ չեմ կարողացել ընկալել 20-25 տարեկան կարիերիստների՝ քաղաքական դաշտում «տաքուկ» անկյուն փնտրելու միտումը...
Հարցի բարոյական լինել կամ չլինելը մի կողմ թողնենք, այդ տեսանկյունից նայելուց հիմնականում մարդիկ կույրից էլ կույր են դառնում. չեն տեսնում սեփական անբարո վարքագիծը կամ գոնե չտեսնելու են տալիս:
Չեմ կարողացել ընկալել, քանի որ Հայաստանում ժողովրդից գողանալու, կթելու, լափելու բան չի մնացել, արդեն սպառված ա ամեն բան... Ամեն ոլորտ ունի իր տերը, բիզնեսի ամեն ճյուղում գործում են մեկ-երկու դեմքեր, որոնք երբեք իրենց տեղը չեն զիջի նորելուկ կարիերիստներին: Էլ հիմա սապոնվելը ու անունը լղոզելը ի՞նչ իմաստ ունի:
Հայաստանի ներկայիս վիճակը տեսնելով՝ արդյո՞ք դեռ մտածում են, որ ապագայում ժողովրդից «քերելու» բան կլինի, կամ ընդհանրապես, արդյո՞ք նման իշխանությունները տասնամյակներով վերարտադրվելու են..
Ես անձամբ չեմ կարծում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/baroyan1/posts/510724482298013?comment_id=91233549&offset=0&total_comments=6¬if_t=feed_comment
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել