Հիսուս ասում է.
-Սիրելինե՛ր, մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող: Վախեցե՛ք նրանից, ով սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու…
-Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ: Իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի ուրանա Աստծու հրեշտակների առաջ:
(Ղուկասի ավետարան 12:4-5, 8-9)
Օրհնյա՜լ լինի Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հայրաբար գթում և որպես Աստված մխիթարում ու զորացնում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք Աստծուց մեր վայելած օգնությունն ու մխիթարությունը տալ նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան ավելի մեծ կլինի նրա օգնությունն ու մխիթարությունը։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 1:3-5)