էդ նույն տեղը, երբ բերման ենթարկվեցինք ու տարան մեզ Էրեբունու քննչական, ուր մի քանի տարի առաջ գործ էին հարուցել վրաս սկզբից զրպարտության, հետո սուտ մատնության հոդվածով, այն բանի համար, որ բարձրաձայնել էինք Նուբարաշենի գիշերօթիկում տեղի ունեցող սեռական բռնությունները անչափահաս երեխաների նկատմամբ, ու հենց այս քննչականում էր, որ փոխարենը պատժեին ու գործ հարուցեին Նուբարաշենի գրականության ուսուցիչ մանկապիղծ Լևոն Ավագյանի նկատմամբ, ճիշտ հակառակը` պատժում էին բարձրաձայնողին: Չզլացա, գտա այն սենյակը, ուր ամիսներ շարունակ հարցաքննվում էի, բացեցի դուռը, նստած էր նույն ինքը`քննիչ Ադամյանը՝ իր գորշ ու վախվորած հայացքով, չէր սպասում, որ կտեսնի, բայց ինքը ճակատագիրը մեզ բերեց իրար դեմ դիմաց, ասեցի` «Պարոն Ադամյան, հիշեցի՞ք ինձ: Եկել եմ, որ ներողություն խնդրեք, ձեր կարման`ճակատագիրը, մի քիչ թեթևացնեք, տենց ծանր-ծանր ո՞ւր եք գնում»: Ու սկսեցի բարձրաձայն ողջ Էրեբունի քննչականով, բոլոր իր աշխատողների ներկայութեամբ սկզբից մինչև վերջ պատմել այդ գործի ընթացքը և մեր քննիչ Ադամյանի դերը այդ մանկապղծության գործում:
Էլ ծակ ու ծուկ չմնաց, որ փախնի, մտնի, չլսի, խլացնի իր ականջներում հավերժ զրնգացող ձայնս, գործընկերները փորձեցին ազատել իրեն այդ անհարմար դրությունից: Ամեն դեպքում ձեզ ներում եմ, պարոն Ադամյան! Էրեբունու ճղճիմ այդ քննչականում այնքան գորշ ու գաղջ ա մթնոլորտը, որ պատրաստ ես մեկ առ մեկ բոլորին ներել, որ փոխվի այդ ընդերքային, ընդհատակյա, ստորերկյա իրականությունը: Լույսը ձեզ պահապան: Ուրախ եմ, որ բախտ վիճակվեց տեսնել ձեզ ու նայել ձեր աչքերին:
Ու այսօր ակտիվ քաղաքացիների առաջին շարքերում են և պայքարում են Հայաստանի ազատության համար այդ նույն գիշերօթիկի սաները, որտեղ սարսափելի են վերաբերվել սոցիալապես անապահով, անչափահաս երեխաներին:
Ու այս նույն աղջնակը քաղաքացիական հագուստով ոստիկանների և կարմիր բերետների բիրտ ուժի ներքո տապալվեց գետնին ապրիլի 9-ին և հետո բերման ենթարկվեց ոստիկանություն նույն 182 հոդվածով:
Չնայած դրան՝ նա շարունակում է պայքարել:
Իմանանք մեր ՆՈՐ ՈՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ, գիտակցենք մեր նոր անկոտրուն սերունդը, չնայած այն բանին, թե ինչպես է մեծացել, ինչ մանկություն է ունեցել այս երեխան, նա ՉԻ ԿՈՏՐՎՈՒՄ!!!
ԻՍԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ՍԱ Է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=10152089211037481&set=a.74184272480.83352.571137480&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել