Հստակ պատասխան այն հարցին, թե երբ են մարդիկ սկսել հագուստ կրել, գոյություն չունի: Առաջին հագուստը, որը հնադարյան մարդը կրել է ցրտից պաշտպանվելու համար կամ էլ կրոնական դրդապատճառներից ելնելով, իրենից ներկայացնում էր սպանված գազանի մորթի: Հնագույն մարդկանց դիերի կողքին հնէաբանները հայտնաբերում են գործիքներ՝ նախատեսված մորթազերծման համար: Այդ գործիքներն ունեն 100 000 տարվա պատմություն: Դրանց միջոցով հնարավոր էչ կտրել, խոցել և բարդ վիրահատական այլ գործողություններ կատարել, որն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ հնում ևս մարդիկ կրել են բավականին բարդ հագուստ:
Հնարավոր է, որ պարզագույն հագուստ, որի պատրաստման համար շատ ջանքեր հարկավոր չէին, կրել մարդիկ սկսել են շուրջ 200 000 տարի առաջ: Այն, թե ինչը նպաստեց հագուստ հասկացության առաջացմանը, բացարձակապես անհնար է ասել: Հնարավոր է՝ հոմինիդներն անհարմարություն են զգացել այն ժամանակ, երբ մարմնի վրայից վերջնականապես վերացել է խիտ մազածածկույթը, կամ էլ մարմինը փակելը պայմանավորված է եղել կրոնական սովորույթներով: Սակայն այն, որ հագուստը միաժամանակ հայտնվել է մի քանի ցեղերի մոտ, կլիմայի՝ միանգամից ցրտման տեսությունն առավել հավանական է դարձնում:

Օրգինալ մեթոդ՝ հասկանալու, թե երբ են մարդիկ սկսել հագուստ կրել, առաջարկել են Ֆլորիդայի համալսարանի գիտնականները: Նրանք ուշադրություն են դարձրել այն բանին, որ հագուստի ոջիլները հրաշալիորեն «բնակվում էին» ներքնաշորերում ու հագուստի մեջ: Այս կենդանին որպես առանձին տեսակ առաջացել է հենց այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին պարզագույն հագուստ կրել: Ոջիլի ԴՆԹ-ի հետզոտությունները ցույց են տվել, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել շուրջ 170 000 տարի առաջ: Ելնելով հաշվարկներից՝ կարելի է հետևություն անել, որ առաջին հագուստը հայտնվել է 200-170 հզ տարի առաջ:
Հետաքրքիր է, որ ստացված տվյալները համապատասխանում են հնագետների այն կարծիքի հետ, որ մարդը սկսել է աստիճանաբար գաղթել Աֆրիկա մայրցամաքից դեպի հյուսիս շուրջ 100 000 տարի առաջ: Հարկավոր է հասկանալ, որ այն ժամանակ միգրացիայի արագությունը շատ ավելի դանդաղ էր, և 100-70 հզ տարին ամբողջովին հարմար էր այն բանի համար, որ հագուստը մշակույթի մեջ մտներ, և մարդիկ կարողանային կլիմայական այլ գոտիներ տեղափոխվել:
Իր հագուստի արտաքին տեսքի մասին մարդը սկսել է մտածել 25 000 տարի առաջվանից, երբ առաջ եկավ դերձակի արհեստը: Այս մասին հայտնում են նախշերի տարրեր պարունակող կտորների գտածոները, ինչպես նաև հնագույն արձանիկները, որոնց վրա բազմաշերտ հագուստ էր քանդակվում:



