Արդյո՞ք սեքսից կախվածությունը հիվանդություն էԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վստահ են, որ սեռական կախում հիվանդություն գոյություն ունի:
Միանգամայն հավանական է, որ շուտով այդ շեղումը կգրանցվի որպես լիարժեք հոգեկան խանգարում` թմրամոլության նման, հաղորդում է meddaily.ru-ն` հղում կատարելով LA Weekly-ին:

«Journal of Sexual Medicine» ամսագրի վերջին համարում հրապարակվել են սեռական կախվածության գնահատման չափանիշները:

Նևրոլոգիայի և մարդու վարքի ինստիտուտի դոցենտ Ռորի Ռիդի կարծիքով, պետք է մտահոգվել, եթե դուք կրկնվող սեռական ֆանտազիաներ ունեք, ուժեղ ցանկություն և համապատասխան վարք, որը ծագում է ինքն իրեն, և դա տեղի է ունենում կես տարի շարունակ և ավել:

Եթե սեքսի միջոցով մարդը փորձում է հաղթահարել սթրեսները, իսկ ցանկությունը պարզապես ծագում է վատ տրամադրության արդյունքում, ապա սեռական կախվածություն ունեցող մարդը չի կարողանում հրաժարվել սեքսից կամ չափավորել այն:

Հետազոտության արդյունքում, որին մասնակցել է 207 մարդ, պարզվել է, որ վերոնշյալ չափանիշները, դեպքերի մեծամասնության ժամանակ, օգնել են ախտորոշել շեղումները:

Նաև հետազոտությունները բացահայտել են, որ նման կախվածությամբ մարդիկ ավելի հաճախ են աշխատանք կորցրել, բաժանվել զույգից կամ ամուսնալուծվել, նաև վեներական հիվանդություններ ստացել:

Որպես կանոն, խնդիրները սկսում են պատանեկան շրջանի ավարտին կամ առավելագույնը 25 տարեկանում:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել