Բարև, մամ ջան: Ստացա քո գրած նամակն ու մի կուշտ ծիծաղեցի: Առաջինը. ես չեմ հիվանդացել՝ ոչ դեղնախտով, ոչ էլ տիֆով, ոչ էլ ուրիշ հիվանդություններով: Դրա համար էլ ոչխարի միս միշտ էլ ուտում եմ: Ժարիտ արած կարտոֆիլ էլ բիբարով ու թթու վարունգով:
Երկրորդ. ես ի՞նչ մեղք ունեմ, թե դու ինչ երազ ես տեսել: Հարկավոր է լավ ծածկվել ու կուշտ փորով քնել, որ լավ երազներ տեսնես: Հա, դու հանգիստ եղիր՝ վարակին վարակ չի կպնի: Դու Ժույլ Վեռնից ավելի ֆանտազիա ունես: Ինձ արդեն դեղնախտով հիվանդացրիր ու մի բան էլ բուժել սկսեցիր:
Ոչխարի միս էլ եմ ուտում, խոզի էլ, տավարի էլ, ուղտի էլ: Վերջերս էլ կենգուրուի միս ենք ստացել: Շատ համով է: Չիմանաս, թե կատակ եմ անում: Ասում են՝ ամեն ինչ կարելի է ուտել, բացի օձերից ու կարիճներից: Նոր համազգեստ ենք ստացել: Ինձ այնպիսի կիսակոշիկ (բատինկա) են տվել, որ ցուրտ ժամանակ կարողանամ մեջը թաքնվեմ ու քնել: 47 համարի: Ստիպված մի թաթը քանդել ու երկու հատ եմ կարել:
Այս ոչխարի ձեռքը կրակն եմ ընգել: Այսօր էլ երկու հատ քերթել եմ: Թե սուտ եմ ասում, ինչ ուզում ես, ասա: Ոչխար քերթելու վարպետ եմ դարձել: Եկա թե չէ, վայ հայկական ոչխարներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել