1. Այլոց գաղտնիքներին հետամուտ աչք ու ականջ միշտ էլ կգտնվի:

2. ... Դու արդեն թղթի կտոր չես, այլ՝ փաստաթուղթ: Այսուհետև դու կպահպանես մարդու միտքը, և դա է քո իսկական կոչումն ու մեծագույն արժեքը:

3. Գիտության արմատը դառն է, պտուղը՝ քաղցրանուշ:

4. Թույլ չտանք, որ տգիտության ժանգը լափի մեր հոգին և մարմինը:

5. Արդարությունը բնության բարձրագույն օրենքն է, որ բոլոր երկրաբնակների միջև հաստատում է բնականոն համաձայնություն:
Բնության մեջ ամենայն ինչ իմաստուն կերպով մտածված ու դասավորված է, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, և հենց այս իմաստության մեջ է կյանքի բարձրագույն արդարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել