Newmag.am-ը գրում է.

Ինչպե՞ս հաղթահարել աշխատանքային ծանր օրերը և չնյարդայնանալ, եթե ինչ-որ պատճառով չեք կարող արձակուրդ գնալ։

1․ Փոխեք իրավիճակը

Բազմաթիվ հոգեբանական փորձեր և հետազոտություններ հաստատել են, որ իրավիճակի փոփոխությունը դրական է ազդում ձեր տրամադրության և արդյունավետության վրա։

Ամեն օր նույն սեղանը, համակարգիչը և գրասենյակի չորս պատերը տեսնելը, իհարկե, հոգնեցնում են։ Եթե աշխատավայրում իրավիճակն սկսել է նյարդայնացնել ձեզ, նշանակում է, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել, այլապես աշխատանքը բացասաբար կանդրադառնա ձեզ վրա։

Պետք չէ կարդինալ փոփոխություններ իրականացնել։ Կարելի է պարզապես փոխել համակարգչի էկրանի նկարը, սեղանին գեղեցիկ նկար, բույս, խաղալիք կամ որևէ հուշաիր դրեք։ Եթե հնարավորություն կա, փոխեք սեղանի դիրքը։

2․ Փոխեք օրվա կարգացուցակը

Հաճախ ենք վախենում փոփոխություններից և չենք որոշում ինչ-որ անսովոր բան անել։ Սակայն այդպիսի վարքը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Մենք կարևորում ենք սահմանված կարգերը, նույնիսկ, եթե դրանք օգուտ չեն բերում։

Նեյրոկենսաբանները ապացուցել են, որ մարդու ուղեղը միշտ ինչ-որ նոր բան է ցանկանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել