Այսօրվա ողբերգական պատահարի վայրից պարկով մակարոն տանելու լուսանկարը նայելիս հիշեցի 88-ի երկրաշարժը, որի օրերին լիքը մարդ մեկ օրում աներևակայելի հարստություն դիզեց: Մեր ամառանոցի հարևան «փրկարար» Գեղամն, օրինակ, էնքան դագաղ էր գողացել ու պահեստավորել իր տան տանիքում, որ մի քանի տարի վաճառելուց հետո անգամ դրանք չէին վերջանում, իսկ հետո խունացան ու սկսեցին ձմեռները որպես վառելափայտ ծառայել: Իսկ Գեղամը տարիներ անց շինարարության ժամանակ ընկավ բարձրահարկից ու մնաց պանելների կույտի տակ: Նրան հուղարկավորեցին իր «պահեստավորած» դագաղով:
Ուրիշի ողբերգությունը որպես ընձեռված «առիթ» ընկալելն ու դրանից մաքսիմալ օգուտ ստանալը ծայրահեղ հակասոցիալական ու դատապարտելի արարք ա՝ անկախ դրդապատճառներից ու ներկայացվող հիմնավորումներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել