«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է Հայաստան: Այս մասին  ԳԱԼԱ-ին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա էր մեկնել մեկօրյա մասնավոր այցով կնոջ՝ Արմենուհի Հովհաննիսյանի եւ ավագ որդու՝ Կարինի ուղեկցությամբ:

Նշենք, որ երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ, ով, դատելով ռուսական մամուլի հրապարակումներից, համարվում է Եվրասիական եւ Մաքսային միությունների նախագծերում ակտիվորեն ներգրավված առանցքային պաշտոնյաներից մեկը:

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան հանդիպումներից, եւ այդ հանդիպումների մասին Րաֆֆի Հովհաննիսյանը կպատմի այսօր`  Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել