Սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուեւը պրոֆեսիոնալ բռնցքամարտից հեռացել է ուղեղի բարորակ ուռուցքի պատճառով: Այդ մասին Sport-express-ի թղթակցի հետ զրույցում առաջին անգամ պատմել է Վալուեւը, որը նախքան այս չէր հայտնում, թե 2009թ. նոյեմբերին Դեւիդ Հեյի դեմ մենամարտում աշխարհի չեմպիոնի տիղտոսը տանուլ տալուց հետո 5 ժամ տեւողությամբ ինչ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:

«Պարզվեց, որ իմ գլխում հազվադեպ հանդիպող ուռուցք է, որն ի վերջո հանգեցնում է մահվան, եթե չհեռացնել: Տեսականորեն ես կարող էի շարունակել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան, բայց ես մտածեցի ընտանիքիս մասին: Եթե վիրահատությունը հետաձգվեր, ապա ավելի վատ կլիներ»,- պատմել է Նիկոլայ Վալուեւը, որն այժմ ՌԴ Պետդումայի պատգամավոր է եւ Ռուսաստանի գնդակով հոկեյի ֆեդերացիայի փոխնախագահը:

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել