«ՀՀԿ-ն Արտաշատի քաղա­քապետի ընտրություննե­րում վերջնական որոշում է կայացրել, նոյեմբերի 5-ի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչա­պետի որոշմամբ համայն­քի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը:
 
Այս տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստա­տեց ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Երբ աոաջադրման ժամանակը գա, հենց Կարեն Բենիամինյանն էլ առաջադրվելու է, որպես ՀՀԿ-ի թեկնածու: Դա վերջնական որոշում է, իսկ այլ թեկնածուների մասին այս պահին որևիցե տե­ղեկություն չունեմ: Բենիամինյանը մեր երիտասար­դական թելի ներկայացուցիչ է, մեր լավ կադրերից»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Մեր հարցին Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հրաժարա­կանը որքանո՞վ կապ ուներ ՀՀԿ վերջնական դիրքո­րոշման հետ, Սարգսյանն ասաց, որ Պողոսյանի հրաժարականը հենց Պողոսյանի գործն է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել