«ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վերջնական որոշում է կայացրել, նոյեմբերի 5-ի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը:
Այս տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Երբ աոաջադրման ժամանակը գա, հենց Կարեն Բենիամինյանն էլ առաջադրվելու է, որպես ՀՀԿ-ի թեկնածու: Դա վերջնական որոշում է, իսկ այլ թեկնածուների մասին այս պահին որևիցե տեղեկություն չունեմ: Բենիամինյանը մեր երիտասարդական թելի ներկայացուցիչ է, մեր լավ կադրերից»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Մեր հարցին Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հրաժարականը որքանո՞վ կապ ուներ ՀՀԿ վերջնական դիրքորոշման հետ, Սարգսյանն ասաց, որ Պողոսյանի հրաժարականը հենց Պողոսյանի գործն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել