Նոր դատարանից դուրս եկա, առանց դատավճռին սպասելու (ասեցին, որ նամակով կուղարկեն)։

Ի՞նչն ա տխրեցնում։

Գողը նախկինում արդեն 4 արձանագրված գողություն ունի, բայց քանի որ բաց տարածքից են եղել գողությունները, օրենքը թույլ ա տալիս տուժողին ու գողին իրար մեջ բարիշել ու քրգործ չհարուցել։
Այսինքն՝ մեկից գողանում են, բռնում են, բարիշում ա, տենց մի քանի անգամ։ 4 անգամ հաստատ բռնվել ա, իսկ թե քանիսը չի բռնվել, հարց ա։
Իմ դեպքում հա՛մ փակ տարածքից էր տարել, այսինքն՝ բարիշելն օրենքով արգելվում ա, հա՛մ ես ավելի կատեգորիկ էի տրամադրված՝ պահանջում էի խիստ պատիժ։

Եթե ինձանից առաջ արդեն գոնե 2 հոգի չբարիշեին, դա նստած կլիներ, իմ հեծանիվին չէր հասնի։ Եթե գոնե մի հոգի չբարիշեր, իմը կլիներ երկրորդն, ու էլի կնստեր։
Իսկ հիմա 5 հաստատված և մեկ քրգործ հարուցված գողը տուգանք ա վճարելու (դատախազության պահանջը՝ 700.000դր) ու շարունակի։
Գողին թվում էր, թե էլի բարիշելու ա, հեծանիվի վրայից հանած սարքերի գինը՝ 20.000, տվեց ու տրամադրված էր, որ դրանով պրծնում ա։ Վերջին խոսքում կրկնեցի, որ ցանկացնում եմ խիստ պատիժ, դրա համար ներսում ներողություն խնդրողը դրսում սպառնաց, թե հըլը դուրսը կհանդիպենք։
Սխալ ա սա։ Մի բարիշեք գողերի հետ, դրանով դուք ինչ-որ մեկին մեծ վատություն եք անում, ումից որ էլի կգողանա, բայց չի բռնվի։

Խնդրում եմ՝ տարածեք, մարդիկ մի քիչ ավելի երկար մտածեն, երբ հանցագործին «ներում են»։ Եթե նա էլի հանցանք գործի, ինչ-որ տեղ դուք էլ եք մեղսակից, որ չեք կանխել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել