Ով հայ ժողովուրդ, ինչո՞ւ ես կորցրել ազգային դեմքդ ու դիմագիծդ, հոգևոր արժեքներդ ու բարոյական կերպարդ։ Կարդա, տես, թե ով ես եղել անցյալում, և ինչ է մնացել քեզանից այսօր։ Հարցրու ինքդ քեզ, թե ինչն է պատճառը, որ համաշխարհային ասպարեզում ունենալով փայլուն տեղ՝ այսօր դարձել ես ողորմելիություն, անմիաբան, անդեմ, նյութապաշտ, դրամամոլ և բազում այլ բացասական կերպարների մեջ մխրճված, փորձում ես պարզապես գոյատևել, առանց հասկանալու ոչ անկախությանդ իմաստը, ոչ ազգ լինելուդ նշանակությունը, ոչ քրիստոնեական ինքնությունդ...
ՀԱՐՑՆՈՒՄ ԵՄ՝ անցյալի ծանր և հարուստ ժառանգությունը նետած ցեխի մեջ՝ ո՞ւր ենք գնում, ՈՒ՞Ր ԵՆՔ ԳՆՈՒՄ՝ մտածելով միայն սրա կամ նրա ստրուկները լինելու մասին, քանի որ նրանք, իրենց սեղանի փշրանքները նետելով մեր առաջ, մեզ դարձնում են իրենց հավատարիմ շները այնպես, որ մենք հանուն նրանց շահի պատրաստ ենք ոչ միայն իրար վրա հաչալու, այլև իրար կոկորդ կրծելու...
Կարդա, ՀԱՅ ԱԶԳ, և տես, որ նախնիքդ երբեք ուրիշի փշրանքների համար չեն գոյատևել, այլ ապրել են ուրիշներին ապրեցնելով և իմաստավորելով։ ՄՏԱԾԻՐ՝ ՈՒ՞Ր ԵՍ ԳՆՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ, մոնտեկարլոներն ու լասվեգասները չեն իմաստավորելու քո հարստությունը, այլ այն ժառանգությունը հարուստ, որն այսօր անգնահատելի է, որ քեզ են փոխանցել մեր պապերը, ոչ թե վատնելու, մսխելու, այլ պահելու և պահպանելու համար...
Սենսացիա. Նախամաշտոցյան հայոց գրեր` հայտնաբերված Բոլիվիայում
2013-04-12 08:26:16
Հարավային Ամերիկայում, ավելի որոշակի` Բոլիվիայում, շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթի և դրա վրա հայերեն տառերի առկայության մասին «Հայացքն» այսօր հարցազրույց է հրապարակել փաստագրական մի տեսանյութում դրանք առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:
«Նյութը, որը շատ հետաքրքիր է, իմ լավ բարեկամ Ալեքսան Գրիգորյանի հետ համացանցում գտած բոլիվիական փաստագրական մի տեսանյութ է, որի բուն նպատակը հնագիտական, հնէաբանական և այլ փաստերով, մարդու` կապիկից առաջացման դարվինյան տեսակետը մերժելն է և հերքելը: Այդ տեսանյութում ներկայացված են աշխարհի այս կամ այն ծայրում հայտնաբերված տարաբնույթ գտածոներ, փաստեր, տեղեկություններ: Ուշագրավ էր Բոլիվիայի Պոկոթիա շրջանում գտնված Ա Բոլիվիայի պետական թանգարանում պահվող մի անոթ, որը, չգիտես ինչու, ներկայացվում էր այսպես. «...հնարավոր է, ոք շումերա-աքադական է»: Անոթի ներսը, որ կարծես կավե գոգավորություն լինի, պատված է սեպագիր արձանագրություններով: Սակայն երբ անոթի հետնամասն էր ցուցադրվում, այնտեղ, ի զարմանս ինձ, շատ պարզ ու հստակ երևացին մի շարք հայերեն տառեր` է, Հ, Ձ, Ձ, Ղ, Դ, 3, Ո, Ռ, Ց, և մի քանի խաչ: Բառեր և բառակապակցություններ չկան, բայց առկա են հայոց գրերը»,- նշել է հայր սուրբը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/komitasvartabet.hovnanyan/posts/235329539941232?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել