168.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 25-ին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ առ ոչինչ է համարում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում հանրաքվեի արդյունքները:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը զուրկ է իրավական հիմքերից և օրինականությունից:

Պաշտոնական Անկարան մեղադրել է Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը զգոնություն չցուցաբերելու և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնալու մեջ:

ԱԳՆ-ից հայտնել են, որ հանրաքվեի անցկացումը ծանր հետևանքներ է ունենալու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության համար:

Թուրքիան հայտարարել է, որ ծայրահեղական տարրերի և ահաբեկիչների կողմից իրենց ազգային անվտանգությանը ցանկացած սպառնալիքի պարագայում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել