Asekose.am-ը գրում է.

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի համերգը՝ հայ աստղերի մասնակցությամբ, որին ներկա էին նաև երժ Սարսգյանն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Իոսիֆ Կոբզոնն իր խոսքում անդրադարձել է համերգից առաջ Երեւանում կազմակերպված մամուլի ասուլիսին՝ նշելով, որ վրդովված է հայ լրագրողներից. «Չեմ սիրում լրագրողներին, բայց ինձ թվում էր՝ հայ լրագրողներն ուրիշ են, բայց՝ ոչ: Այլեւս երբեք նրանց հարցազրույց չեմ տա»,- ասել է երգիչը՝ ներողություն խնդրելով առաջին տիկնոջից, որ իր խոսքերը, իբրեւ թե, լրագրողները սխալ են արտատպել:

Իոսիֆ Կոբզոնն իր երեւանյան համերգի համար ընտրել էր յուրօրինակ երգացանկ. նա կատարել է XX դարի հայ կոմպոզիտորների գործերը: Երգիչներ Մհերը, Հայկոն,Արամեն, Էրիկը, Սոնան, Աննա Թաշչյանը, Սոնա Շահգելդյանը, Ռուսլանը եւ համերգի կազմակերպիչ Արտակ Թովմասյանը ելույթ ունեցան՝ կատարելով հայ հեղինակների հիթեր: Համերգի ընթացքում Կոբզոնին ընկերակցել է նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ նվագելով իր հայտնի ստեղծագործություններից երկուսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել