Մենք միշտ համարել ենք, որ լավ հերոսը մեռած հերոսն է… Ապրող մարդկանց չենք սիրում, չենք ընդունում, նրանց ներկայությունը խանգարում է մեզ, նրանց գոյությամբ իմաստազրկվում է միջակության լինելիությունը… Առանձնահատուկ սիրով ենք լցված միջակության հանդեպ…
…Խելագարի տենչանքով չենք սիրում մեզանից դուրս ընթացող պրոցեսները, որտեղ խաղից դուրս ենք…Չսիրելը քիչ է՝ քամահրանք ու ընդգծված ատելություն ենք սերմանում ուրիշի տան ճրագի հանդեպ… Ուրախությունից պայթում ենք հարևանի, դրկիցի ցավի ձայնից…
…Անշուշտ, քչերը հասկացան, որ այդ պատկերը մեր բոլորիս խտացված արտացոլանքն էր…Վեր կենալը բոլորիս արժանապատվությունն է…
Այդուհանդերձ, ինչու՞ ենք մենք միշտ հետո հասկանում, որ ինքնաոչնչացումը սկսվում է սեփական ուժերի գերագնահատումից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել