Համացանցում ֆեյքերը բազմաթիվ են` քսու-պնակալեզ ֆեյքեր, արդարամիտ ու անաչառ ֆեյքեր, դրսից ֆինանսավորվող ֆեյքեր, ներսի այլազգի ֆեյքեր` հայկական ազգանունով` հատուկ նպատակներով, հակաիշխանական ֆեյքեր, իշխանական խամաճիկ ֆեյքեր, ովքեր միանգամից մի օրում նույն մարդուն փչացնելու պատվեր են ստանում ու սկսում բորենու նման հարձակվել` կարծիք ստեղծելու համար, կան ֆեյքեր, որոնք երկու դաշտում էլ աշխատում են` մի տեղ քսի են տալիս, մյուս տեղում փակում կռիվները ու փող ստանում լավ աշխատանքի համար. շատ կիմանան, թե ինքը նույն մարդն է, կան ֆեյքեր, որոնք չգիտեն, թե իրենք ինչ են ուզում...
Մենք անդրադառնանք այսօր առավել վտանգավոր` հակաիշխանական, իշխանական և ներսի այլազգի հայանուն ֆեյքերին:
Հակաիշխանական ֆեյքերի վտանգը իրենց հաճախ ապակառուցողական քննադատությունն է`գերէմոցիոնալ ֆոնի վրա, որ հրահրում է պայքար անհասկանալի ուղղությամբ, իշխանական ֆեյքեր` վաճառված, բայց իրենց հզոր մարդու տեղ դրած պայքարում են իշխանությանը խփող վտանգը մեկուսացնելու համար, ներսի հայանուն այլասերող ֆեյքեր` գրում են բոլորի դեմ` եկեղեցի, բանակ, իշխանություն. իրենց ձեռք է տալիս հայ ժողովրդի լարված վիճակը, բայց խաղում են մտահոգի դեր...
Մի խոսքով, կուլ չգնանք նշածներիցս ոչ մեկին. ի դեպ, ֆեյք ասելով նկատի ունեմ նաև ոչ միայն ֆեյքանուն, այլև իրենց իսկական անուն -ազգանունով հանդես եկող մի շարք մարդկանց:
Հ.Գ. Ու երբ մի բան ես գրում, որ այս կատեգորիաներից ինչ-որ մեկին դուր չի գալիս, սկսում են մեղադրել այս կամ այն կատեգորիային վաճառվելու մեջ... էլ չեն ասում՝ հո բոլորն իրենց նման չեն...:)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/595652350445727
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել