Բազմիցս ասել եմ, որ մեր օրենսդրությունը շատ երեխաներ ունենալու համար հարմար չէ, ֆիզարձակուրդ կոչվածը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների կողմից ընկալվում է որպես բեռ։ Իրականություն է, որ ոչ մի գործատու չի ցանկանում 2-3 տարով զրկվել իր աշխատակցուհիներից, առավել ևս, երբ խոսվում է պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կանանց մասին։ Այստեղ լուծումը մեկն է՝ ստեղծել գոնե 1․6-ից 3 տարեկան երեխաների համար պետական մանկապարտեզներ, որպեսզի երեխա ունեցող մայրը կարողանա շարունակել աշխատել։ Ամբողջ խնդիրը հենց այստեղ է, որ երիտասարդ զույգերը մեկ երեխա ունենալուց հետո երկար ժամանակ ձգտում են աշխատել, որոշակի կապիտալ կուտակել հետագայի համար, իսկ կյանքն անցնում է։ Առավել քան վստահ եմ, որ եթե կառավարությունն արտոնություններ սահմանի մանկապարտեզների կառուցմամբ ու շահագործմամբ զբաղվող ընկերությունների համար կամ այս ուղղությունը հայտարարի ռազմավարական և զարկ տա մանկապարտեզների կառուցմանը, ապա երկու-երեք տարի հետո մենք իրավիճակ կփոխենք։ Ի դեպ՝ մանկապարտեզների հարցը սուր է թե՛ Երևանում, թե՛ մարզերում, ամենուր նոր խմբակների սուր պահանջարկ կա։ Մեկ բան էլ՝ ես դեմ չեմ լինի, եթե ամեն երեխայի հաշվով 2000-3000 դրամ գումար գանձվի. համայնքային բյուջեներն ի վիճակի չեն նորմալ աշխատավարձ տալ մանկապարտեզների աշխատողներին, և մեր երեխաների հետ աշխատող այս մարդիկ շատ ցածր են վարձատրվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1555470337844276?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1506148993069643
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել