Panorama.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանով ավիատոմսերի գները մրցունակ են և տարածաշրջանում ամենաթանկը չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Վարչության պետը, անդրադառնալով Երևանի և Թբիլիսիի օդանավակայանների միջև  գների տարբերությանը, ասաց, որ հայաստանցիների ավելի փոքր հատվածն է այսօր նախընտրում ճանապարհորդել հարևան երկրի օդանավակայանից, որտեղ գները համեմատաբար ավելի էժան են։

«Եթե ժամանակին մենք ունեինք բավական լուրջ հոսքեր, որոնք գնում էին Թբիլիսիից չվերթ իրականացնելու, այս պահին, եթե մենք ունենք էլ նման դեպքեր, ապա դրանք միանշանակ շատ փոքր թիվ են կազմում»,– ասաց  Սերգեյ Ավետիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել