Խոյ
Գործ սկսելիս այնքան էլ ոգևորված չես, այդ իսկ պատճառով կդժվարանաս այն ավարտին հասցնել: Քեզ ավելի շան անհանգստացնում են անձնական բնույթի խնդիրները: Հաճախ ես անթույլատրելի արարքներ անում, սակայն մտերիմներդ ըմբռնումով կմոտենան:


Ցուլ

Նոր հարաբերություններ հաստատելու համար հիանալի օր է: Կունենաս հաճելի հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն կարևոր խնդիրներ: Չի բացառվում՝ լինեն նաև դրամական մուտքեր: Կարող ես գնումներ անել:

Երկվորյակ
Բարդ և հակասական օր է: Նույնիսկ ամենահեշտ թվացող խնդիրները շատ ժամանակ կպահանջեն: Հնարավոր է տարաձայնություններ առաջանան ինչպես անձնական, այնպես էլ գործնական բնույթի: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել:

Խեցգետին
Օրվա ընթացքում անհամբեր կլինես, և քեզ հետ լեզու կգտնեն միայն նրանք, ովքեր մեծ համբերություն ունեն: Հաճախ ես անմտածված քայլեր անում: Դու հակված ես ավելի շատ ծախսել, քան պետք է: Ազդեցիկ մարդկանց հետ շփվել խորհուրդ չի տրվում:

Առյուծ
Աշխատիր համբերատար լինել, ինչ էլ որ պատահի: Ցանկալի է ռիսկի չդիմես, բարեբախտաբար, կարող ես հույս դնել մտերիմներիդ վրա: Հիանալի օր է նոր ծանոթություններ հաստատելու համար:

Կույս
Վատ օր չէ, սակայն աշխատել ոչ մի կերպ չի հաջողվում: Կարող ես օգնություն խնդրել ղեկավարությունից կամ գործընկերներից: Չի բացառվում՝ լինեն դրամական մուտքեր: Խորհուրդ չի տրվում գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ:

Կշեռք
Չի բացառվում՝ տարաձայնություններ առաջանան գործընկերներիդ հետ, սակայն կհաջողվի արագ փոխհամաձայնության գալ: Հիանալի օր է փաստաթղթերի հետ աշխատելու համար: Ներդաշնակ կզարգանան հարաբերություններդ մտերիմ մարդկանց հետ:

Կարիճ
Բազմաթիվ խնդիրներ կլուծվեն՝ շնորհիվ քո ստեղծագործական մտքի: Հրաշալի օր է գործնական հանդիպումների գնալու համար: Դու շատ լուրջ ես տրամադրված ամեն հարցում, այնպես որ քո կողմը կգրավես շատերին:

Աղեղնավոր
Դժվար թե լուրջ հաջողություններ գրանցվեն, չի բացառվում՝ վեճեր առաջանան գործընկերներիդ հետ: Այսօր պետք չէ նոր նախագծեր մշակել, հնարավոր է իրադարձությունների կտրուկ փոփոխություններ լինեն:

Այծեղջուր
Բարենպաստ օր է շփման, հանգստի, միջոցառումներին մասնակցելու համար: Քեզ դուր է գալիս լինել ուշադրության կենտրոնում: Հնարավոր է ռոմանտիկ հարբերությունների սկիզբ դրվի, իսկ գործերի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի:

Ջրհոս
Հետաքրքիր և բարենպաստ օր է, հեշտությամբ կհասնես հաջողությունների: Հնարավոր է լինեն նոր ծանոթություններ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի: Կարող ես աշխատել փաստաթղթերի հետ, շփվել ազդեցիկ մարդկանց հետ:

Ձկներ
Դու հետևում ես այն ամենին, ինչը քեզ հաճելի է՝ մոռանալով մյուս խնդիրների մասին: Չի բացառվում, որ դա լուրջ հետևանքների հանգեցնի: Պետք չէ նաև չնախատեսված ծախսեր անել: Բարենպաստ օր է ճանապարհորդության գնալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել