Հիշենք, որ Ազգային հերոս Էռնեկյանին է պատկանում նաև Գյումրիի օդանավակայանը, որը երևի աշխարհի ամենալքված օդանավակայաններից մեկն է: Միջազգային չափանիշների հիսուն օդանավակայանի կողքին ինչի՞ն է պետք Գյումրու օդանավակայանը: Մոնոպոլիա ունենալու՝ Գյումրու օդակավակայանը Էռնեկյանին պետք է չաշխատացնելու համար, որ չխանգարի Զվարթնոցին: Զվարթնոցի մի շաբաթվա պարկինգի փողով կարելի էր Գյումրիում ունենալ նորմալ օդանավակայան, որը նաև կաշխուժացներ Գյումրիի կյանքը: Բայց դե հերոսների գործերն անքննելի են, մարդը մի բան գիտի, որ անում ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: