Այս խմիչքը առաջարկվում է, լոնդոնյան Salvatore’s բառում: Դրա մեկ բաժինը հաճախորդի վրա կարժենա 5,5 հազար անգլիական ֆունտ ստեռլինգ (դա մոտ 6,5 հազար եվրո է): Կոկտեյլը, հնարավոր է, շուտով կգրանցվի Գինեսի գրքում:
«Salvatore’s Legacy» գեղեցիկ անունով կոկտեյլի հեղինակը Սալվատորե Կալաբրեզեն է՝ էլիտային կոնյակի փորձագետ բարմեն, տարբեր տեսակի կոկտեյլների մասնագետ: Ավելի վաղ էլ այս անխոջ տաղանդավոր բարմենը փորձել էր ամենաթանկարժեք «Oldand Wise» խմիչքը պատրաստել, բայց դրա պատրաստումը ընդհատվեց, — բարում հանկարծակի ջարդեցին «Closde Griffier Vieux» հազվագյուտ հին (1788 թ. հնության) կոնյակով շիշը, որը կազմի հիմնական բաղադրիչներից էր:
«Salvatore’s Legacy» պատրաստմանը Կալաբրեզեն անցավ երեկոյան, երբ բոլոր հյուրերը ժամանեցին: Կոկտեյլի կազմում մտան «Clos deGriffier Vieux» կոնյակը՝ ավելի քան 225 տարվա հնեցմամբ (1788 թ.), «Dubb Orange Curacao» (1860 թ.) լիկյոռը, նաեւ «Kummel» (1770 թ.) քաղցր լիկյոռը եւ անգոստուրայի օղի (1900 թ.): Լրատվամիջոցները չեն ճշտել այն երջանիկների անունները, ովքեր փորձել են ամենաթանկ եւ հին բաղադրիչներից պատրաստված կոկտեյլը:
Ամենաթանկարժեք կոկտեյլների մեջ գործող ռեկորդակիրը «27.321» խմիչքն է: Այն առաջին անգամ պատրաստվել է 2008 թ. ապրիլին եւ տրվել Դուբայի «Sky View» հյուրանոցի հայտնի բարում: Խմիչքի արժեքը 27 հազ. 321 արաբական դրահմ է, շուրջ 7500 USD պաշտոնապես:









