Լինում է, չի լինում, մի շինարար է լինում: Ամբողջ կյանքում նա տներ էր կառուցել հիմա արդեն ուզում էր թոշակի անցնել:

-Ես հեռանում եմ աշխատանքից,-ասաց նա իրեն աշխատանք տվողին,-թոշակի եմ անցնում: Ուզում եմ պառավիս հետ թոռնիկներիս դաստիարակել:
Տերը շատ վրդովվեց, որ բաժանվելու է այդ մարդուց և հարցրեց նրան.
-Լսի՛ր, արի այսպես անենք, դու կառուցիր քո վերջին տունը և գնա թոշակի:
Շինարարը համաձայնվեց: Նոր նախագծի համաձայն՝ շինարարը պետք է տուն կառուցեր փոքր ընտանիքի համար: Եվ սկսվեց` համաձայնություններ, ստուգումներ, անհրաժեշտ ապրանքների գնումներ…
Շինարարը շտապում էր, քանի որ նա վաղուց իրեն թոշակառու էր պատկերացնում:

Ինչ-որ բան կիսատ էր անում, ինչ-որ բան շտապեցնում էր, գնում էր ոչ նորմալ ապրանքներ, քանի որ դրանք արագ էին տեղ հասնում:
Նա զգում էր, որ իր ամենալավ աշխատանքը չի դա, բայց արդարանում էր նրանով, որ դա իր վերջին գործն է: Երբ վերջացրեց աշխատանքը, կանչեց տիրոջը:
Վերջինս նայեց տունը և ասաց.
-Գիտես, իսկ սա հենց քո՛ տունն է: Վերցրո՛ւ բանալիները և վայելի՛ր: Բոլոր փաստաթղթերը արդեն դասավորված են: Սա քո նվերն է` ֆիրմայի կողմից…
Թե ինչ էր զգում շինարարը, գիտեր միայն ինքը…
Նա ամոթից ամբողջովին կարմրել էր: Բոլորը ծափահարում և շնորհավորում էին նրան: Բայց նրանց կարծիքով շինարարը կարմրել էր ոչ թե ամոթից, ինչպես իրականում էր, այլ ուրախությունից:
Նա հասկանում էր, որ կառուցման ժամանակ արած սխալները և պրոբլեմները հիմա իր պրոբլեմներն էին: Եվ հիմա նա ստիպված էր ապրել այն տանը, որ վատ էր կառուցել հենց ինքը…
Մենք բոլորս շինարարներ ենք: Մենք կառուցում ենք մեր կյանքը այնպես, ինչպես վերոնշյալ շինարարը մինչև թոշակի անցնելը: Մենք ջանք չենք գործադրում մեր կյանքը կառուցելիս`կարծելով, որ այս շինարարության արդյունքը մեզ համար բնավ կարևոր չի լինելու: Ինչի՞ համար են զուր ջանքերը… Բայց հետո հասկանում ենք, որ ապրում ենք այն տանը, որը կառուցել ենք մենք ինքներս:
Չէ՞ որ այն, ինչ մենք անում ենք այսօր, մեզ համար մեծ նշանակություն է ունենալու:
Հենց այսօր մենք կառուցում ենք այն տունը, որում ապրելու ենք վաղը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել