Panorama.am-ը գրում է.

2017թ. օգոստոսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 476,831, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 4,016-ով։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, oգոստոս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 300 մլն դրամով:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակն էլ կազմել է 4,874` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 1,392-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը 2017թ. օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 189,439 դրամ:

Տեղեկանում ենք նաև, որ 2017 թվականի օգոստոս ամսվա վերջի դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմել է  մոտ 62%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է մոտ 13 տոկոսային կետով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել