Newmag.am-ը գրում է.


Ստացվում է, որ Ալավերդիի քաղաքապետի ընտրություններում պայքարող երկու թեկնածուներին էլ սատարել են քրեական հեղինակություններ

Իրականում ընտրություններում պարտվելը մնացել է ոչ թե հենց թեկնածուների, այլ նրանց սատարող հեղինակություններից մեկի՝ այս դեպքում Արման Կալուժսկու կոկորդի՞ն է մնացել: Վերնիսաժի կրակոցներիցվիրավորված  Վահագն Աբգարյանի հետ կատարված ամբողջ պատմությունը և՛ մամուլը, և՛ ալավերդցիները կապում ենքաղաքապետի ընտրությունների հետ: Բայց կա նաև վարկած, որ նա խնդիրներ ունի օրենքով գողերի հետ: Ըստ hraparak.am–, խնդիրը կոնկրետ օձունեցի Արման Կալուժսկու հետ է: Տարիներ առաջ Վահագն Աբգարյանիև Արման Կալուժսկու միջև խնդիր է եղել, Վահագնը ինչ–ինչ հարցերում նրան չի ենթարկվել և հայտարարել է, որ  չիպատրաստվում նրա ասածներով շարժվել։

Օձունեցին, նույն ինքը Արման Կալուժսկին Ալավերդիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հովանավորել է Արթուր Աբգարյանին, որը նաև Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի երեխաների քավորն է։

Ստացվում է, որ Ալավերդիի քաղաքապետի ընտրություններում պայքարող երկու թեկնածուներին էլ սատարել են քրեական հեղինակություններ, և իրականում ընտրություններում պարտվելը մնացել է ոչ թե հենց թեկնածուների, այլնրանց սատարող հեղինակություններից մեկի՝ այս դեպքում Արման Կալուժսկու կոկորդի՞ն է մնացել:

Եվս մեկ վարկածի համաձայն, Կալուժսկին կապ չունի ընտրությունների հետ, Վահագնը ֆինանսական «ռազբորկաներ» է ունեցել նրա հետ, որն էլ ընկել է Վահագնի  հետևից։

Ո՞վ է Վահագն Աբգարյանը

Վահագն Աբգարյանին ճանաչողներն, ըստ hraparak.am-ի, ասում են, որ մինչև 7-8-րդ դասարանը լավ է սովորել, հետո՝ ընկել վատ շրջապատ։ Երկար տարիներ եղել է Ուկրաինայում, զբաղվել հանքարդյունաբերությամբ: Արդեն հարստացածվերադարձել է հայրենիք: Դարձել է գողերից մեկի սանիկը։

Ըստ տարածված լուրերի, նա Քարինջ գյուղում փորձել է հանքի տիրանալ, ինչի շուրջ «ռազբորկաներ» են եղել: 7-8 տարի առաջ Ռուսաստանից մի գողական՝  Սոխ Կարեն մականունով, որը խնդիրներ է ունեցել Կալուգայում ապրող ԱրմանԿալուժսկու հետ, փախել է Ալավերդի, Վահագն Աբգարյանն էլ թևի տակ է առել Սոխ Կարենին։ Բայց վերջինս սպանվել է։Դրանից հետո սկսվել է սպանությունների շարքը։ Այս ամենը շրջանառվող լուրեր են, որոնց մանրամասները հասկանալիպատճառներով, ճշտելը բարդ է։

Արման Ջանինյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել