Armtimes.com-ը գրում է.

Սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն ալավերդցի Վահագն Աբգարյանը քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մեր հարցին ի պատասխան Տռուզյանն ասաց նաեւ, որ Աբգարյանը հարցաքննվել է:

Հիշեցնենք, որ այդ օրը հնչած կրակոցներից սպանվել է Աբգարյանի ընկերը՝ 43-ամյա Գարիկ Մոսինյանը: Սպանության գործով երեք անձ՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովը հետախուզվում են. քրեական գործի շրջանակներում նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել