#համաժողով #սփյուռք Այս օրերին շատերն են գրում և խոսում համաժողովի մասին: Սակայն պարզ է մի բան. սփյուռքը և մենք՝ տեղացիներս, բավականին քննադատաբար ենք տրամադրված, և ոչ այնքան միմյանց նկատմամբ, որքան պետության: Քննադատում ենք, քանի որ սպասելիքներ ունենք: Հայությունը զարգացման ռազմավարություն է ակնկալում կենացների, ճառերի, քեֆ-խորովածների փոխարեն: Արդեն շատերն են հասկանում, որ մենք այսօրվա դրությամբ չունենք ՍՓՅՈՒՌՔ։ Կան անջատ-անջատ հայկական համայնքներ տարբեր երկրներում, որոնք անտարբեր են մյուս համայնքների նկատմամբ, երբեմն՝ նաև Հայաստանի: Սփյուռքը բզկտված համայքներ չէ, այլ կազմակերպված կառույց, զարգացման տեսլականով ու ռազմավարությամբ, աշխարհի բոլոր համայնքների փոխադարձ կապ: Կլինի արդյոք Հայաստանը դրա կենտրոնում, թե ոչ, դա մեկ այլ խնդիր է, որ մեր ձեռքերում է: Բայց սփյուռքը պետք է կապակցված լինի ներքին ցանցով, Երևանի հետ, թե առանց Երևանի: Եվ մեջբերեմ Արեգ Գալստյանին, քանի որ համակարծիք եմ. «Այսօր Հայաստանը չունի այն գործիքները, որոնցով կարող է ստիպել այս կամ այն կազմակերպությանը պետական օրակարգ առաջ մղել: Իրենց հերթին, համայնքային կազմակերպությունները ձգտում են իրենցով փոխարինել պետությանը՝ սեփական քաղաքական գաղափարներ մշակելով: Եվ որպես կանոն, դրանք որևէ աղերս չունեն Հայաստանի ազգային շահերի հետ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: