Գները, որ վճարել են համաշխարհային տարբեր ոլորտի ընկերություններ իրենց լոգոների ստեղծման համար, զգալիորեն տարբերվում են և տատանվում են 0-ից մինչև միլիոնավոր դոլարների սահմանում:
Microsoft: 0$
Microsoft ընկերության 2012թ.-ի լոգոն ստեղծել են հենց ընկերության աշխատակիցները:
Google:0 $
Google ընկերության լոգոտիպը ժամանակի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, սակայն այդ բոլոր լոգոները հեղինակել են ընկերության մասնագետները:
Coca-Cola: 0$
«Coca-Cola»-ի հանրահայտ լոգոտիպը ստեղծվել է 1886թ.-ին Ֆրենկ Ռոբինսոնի կողմից: Ֆրենկը համարել է, որ անվան մեջ կրկնվող 2 C տառերը գրավիչ կդիտվեն: Այս ընկերության լոգոն ևս ստեղծվել է անվճար:
Twitter: 15$
Twitter-ը իր լոգոտիպը գնել է iStockphoto կայքից ընդամենը 15 ԱՄՆ դոլարով: Նկարի հեղինակը բրիտանացի Սայմոն Օքսլին է:
Nike: 35$:
Այս ընկերություն իր հայտնի լոգոտիպը գնել է 1971թ.-ին ուսանող Քերոլին Դեվիդսոնից 35 դոլարով:
NeXT: 100 000$
Ամերիկյան համակարգչային «NeXT» ընկերության լոգոտիպը պատվիրվել է 1986թ.-ին Սթիվ Ջոբսի կողմից: Նկարիչ Փոլ Ռենդը իր աշխատանքի համար ստացավ 100 հազար ԱՄՆ դոլար:
Ամառային Օլիմպիական խաղեր 2012: 625 000$ 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի լոգոտիպը մշակել է «Wolff Olins» գործակալությունը, որի համար վերջինս վաստակեց $625 000:
Pepsi: 1 միլիոն $
2008թ.-ին «Arnell Group» ընկերության դիզայներները թարմացրին Pepsi-ի լոգոտիպը 1 միլիոն ԱՄՆ դոլարով:
BBC: 1,8 միլիոն$
BBC լրատվական ծառայության լոգոտիպը ստեղծվել է 1997 թվականին: Մինչ այդ իբրև լոգոտիպ օգտագործվել է երկրագնդի նկարը, որի ներքևի հատվածում գրված էին BBC տառերը:
Accenture: 100 միլիոն$
«Accenture» խորհրդատվական ընկերության լոգոտիպը դարձավ աշխարհի ամենաթանկ լոգոներից մեկը: Ընկերության համար այն արժեցել է 100 միլիոն ԱՄՆ դոլար: