Ժամանակին ասում էին, թե ով մեզ կռվեցնի վրացիների հետ, մեր թշնամին է․․․ Պարզ է, որ հրահանգ էր ստացվել Եվրոպայից, թեև այն ժամանակ եվրոպական նախագահները չէին ղեկավարում իրենց երկրները, քանի որ նրանց պետք էր անձեռնմխելի պահել Վրաստանը, և նրանք հրահանգեցին այն ժամանակվա մեր կառավարությանը պարզապես զոհաբերել մեր հայկական տարածքները եվրոպական շահերին, կարծես թե հայերը իրավունք ունեն հարցեր ունենալ միայն թուրքական կամ ադրբեջանական կառավարության հետ, իսկ այ Վրաստանի հետ՝ ոչ․․․ Փաստորեն, եթե, ասենք, Սովետի այն ժամանակվա կառավարությունը Ղարաբաղի մարզը նվիրեր Վրաստանին, ապա Ղարաբաղի հարցը երբեք չէր բարձրացվի, քանզի մեր կառավարությունը հստակ հրահանգվել է, որ, ով մեզ կռվեցնի մեր հյուսիսային հարևանի հետ, մեր թշնամին է․․․ Կգա ժամանակը, և մեր հերթական կառավարությանը կհրահանգվի նույնը, այսինքն՝ ով մեզ գժտեցնի քրդական նորաստեղծ կառավարության հետ, մեր թշնամին է՝ պահանջելով զոհաբերել մեր շահերը եվրոպական շահերին․․․ Սովետի տարիներին մեր հայկական կառավարություններն ավելի մտահոգ էին իրենց երկրով և ավելի շատ բան էին անում երկրի համար, իսկ դա նշանակում է, որ ավելի անկախ էին, քան հիմա, երբ մեր երկիրը իբր թե անկախ է, բայց ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին քաղաքականության ոլորտում երբեք հանդես չեն բերել ինքնուրույնություն՝ վարելով պետության շահերից բխող քաղաքականություն։ Իրականությունն այս է՝ բոլոր կառավարությունները եղել են տարբեր միջազգային ֆինանսական կառուցների կամակատարները․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: