Panorama.am-ը գրում է.

«2013 թվականից ցայսօր մենք դոպինգի հետ կապված խնդիր չունենք, բացառությամբ մեկ պատանի ըմբիշի»,-հայտարարել է ՀԱՕԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը « Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության և վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինարի ընթացքում:

Ռոստոմյանը մանրամասնել է, որ անցկացված քննությունը պարզել է, որ պատանի ըմբիշն ինչ-որ ֆիթնես ակումբի մարզիչների խորհրդով է անծանոթ դեղահաբ օգտագործել՝ անձնական քաշն ավելացնելու նպատակով:

«Այսօր ամբողջ աշխարհում մեծ պայքար է ընթանում այդ չարիքի դեմ: Տեղյակ եք, որ տարբեր մարզաձևեր այդ պատճառով վերանալու եզրին են կանգնած: Կյանքը ցույց տվեց, որ դոպինգի խնդիրն առկա է ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլև ամբղջ աշխարհում»,-կոմիտեի պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել