1․ Ձեր մազերն ամեն օր շատ ձիգ եք կապում

Մազերն ամեն օր ուժեղ քաշելով կապելը վնասում է մազերը, ինչը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել դրանց որակի կտրուկ անկման, մազերի բարակելուն և, իհարկե, մազաթափության։ Փոխարենը խորհուրդ է տրվում հրաժարվել ձիգ պոչ կապելուց։ Կարող եք կա՛մ ուղղակի փռել մազերը, կա՛մ էլ կապել, սակայն թույլ։
2․ Մազերի գույնը պարբերաբար բացացնում եք

Փորձում եք նորաոճ երևալ և տարին մեկ կամ մի քանի անգամ քիմիական նյութերով բացացնո՞ւմ եք ձեր մազերի գույնը։ Եթե այո, ապա այլևս մի զոհաբերեք ձեր մազերը՝ հանուն նորաձևության։ Ապացուցված է, որ մազերի գույնը բացացնող նյութերը շատ վնասակար են։
3․ Բավականին հաճախ եք ձեր մազերին արհեստականորեն գանգուր տեսք հաղորդում։

Խոսքը գնում է վարսահարդարիչի և բարձր ջերմության միջոցով մազերի գանգրացման այլ սարքեր օգտագործելու մասին, քանի որ ջերմությունն ուղղակի վառում է մազերը։ Փոխարենը կարող եք օգտագործել ավանդական շատ այլ միջոցներ, որոնք համեմատաբար ավելի քիչ են վնասում ձեր մազերը, օրինակ՝ գանգրացնող գլանակներ և այլն։


