ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2016թ. Հայաստանից Իրան արտահանվել է 76 միլիոն 988 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանք, ներմուծվել՝ 164 միլիոն 431 դոլարի ապրանք՝ ընդհանուր ծավալը կազմելով 241 միլիոն 419 հազար ԱՄՆ դոլար:
Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի տվյալներով՝ 2016թ. Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 211 միլիոն ԱՄՆ դոլար:
Ադրբեջանի հետ համեմատվելու նպատակ ամենևին էլ չկա, սակայն մի շարք գործոններով պայմանավորված վերջին շրջանում Իրան-Ադրբեջան լարված հարաբերություններում նկատվող բարելավման միտումները քարոզչական տիրույթում այնպիսի տպավորություն էին ստեղծել, կարծես Իրանի ու Ադրբեջանի տնտեսությունը թռիչքաձև զարգացում է ապրում:
Պետք է նշել, որ Իրանի և Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները, մեղմ ասած, ևս գոհացուցիչ չեն, և իրոք ավելացման մեծ հնարավորություններ կան:
Վիզային ռեժիմի չեղարկումը, «Սյունիք» ազատ տնտեսական գոտու հիմնումը, Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ գործարկումը․ սրանք վերջին մեկ-երկու տարում ստեղծված այն նպաստավոր պայմաններն են, որոնք հետևողական աշխատանքի դեպքում կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1504100973007238?notif_t=close_friend_activity¬if_id=1505812253568335
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել