«ՀՀ առողջապահության նախարարությունը չի հերքում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագայում հնարավորություն չի տրվի ստանալ պետական պատվերով, այսինքն՝ անվճար, բուժօգնություն:
Այս կապակցությամբ «Հժ»-ի հարցին նախարարությունից պատասխանել են. «Նման հարց առաջ են քաշել մարզային առողջապահության կազմակերպիչները նախարարի հետ հանդիպման ժամանակ: Պետք է հաշվի առնենք, որ այսօր պետպատվերից օգտվողների թիվը շատ ավելի մեծ է, քան նրանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար հատկացված գումարը: Տնօրեններն ասում էին՝ եթե մարդը աշխատունակ է (իսկ երրորդ խմբի հաշմանդամը կարող է աշխատել) ու նաև վճարունակ է, ապա գոնե թող համավճարով սպասարկվի: Այսքանից ավելին այս պահին չենք կարող ասել»: Մեր տեղեկություններով՝ պետպատվերի սկզբունքը նույնպես փոխվելու է՝ ստանալով առողջության ապահովագրություն անունը: Այսինքն՝ պետական բյուջեն քաղաքացու բուժման համար վճարելու է ապահովագրական ընկերությունների միջոցով»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել