«Հայկական ժամանակ». ՀՀ ԱՆ-ը չի հերքում, որ առաջիկայում 3-րդ կարգի հաշմանդամները պետպատվերով բուժօգնություն չեն կարող ստանալ


10:50 , 19 սեպտեմբեր, 2017
«ՀՀ առողջապահության նախարարությունը չի հեր­քում, որ Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ունեն հաշմանդամության 3-րդ խումբ, մոտ ապագա­յում հնարավորություն չի տրվի ստանալ պետական պատվերով, այսինքն՝ անվճար, բուժօգնություն:
 
Այս կապակցությամբ «Հժ»-ի հարցին նախարարությու­նից պատասխանել են. «Նման հարց առաջ են քաշել մարզային առողջապահության կազմակերպիչները նախարարի հետ հանդիպման ժամանակ: Պետք է հաշվի առնենք, որ այսօր պետպատվերից օգտվողնե­րի թիվը շատ ավելի մեծ է, քան նրանց պատշաճ բու­ժօգնություն ցուցաբերելու համար հատկացված գու­մարը: Տնօրեններն ասում էին՝ եթե մարդը աշխատու­նակ է (իսկ երրորդ խմբի հաշմանդամը կարող է աշ­խատել) ու նաև վճարունակ է, ապա գոնե թող համավճարով սպասարկվի: Այսքանից ավելին այս պահին չենք կարող ասել»: Մեր տեղեկություններով՝ պետ­պատվերի սկզբունքը նույնպես փոխվելու է՝ ստանալով առողջության ապահովագրություն անունը: Այսինքն՝ պետական բյուջեն քաղաքացու բուժման համար վճա­րելու է ապահովագրական ընկերությունների միջոցով»,- գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: