Նայում եմ Րաֆֆու հետ կապված տարբեր գրառումներ, ու այս պարագայում ես նույնպես ուզում եմ կարծիքս հրապարակավ նետել: Այո՛, նետել: Քանզի այն, ինչ տեսնում եմ մի քանիսի մոտ, ինձ մի թռչունի է հիշեցնում, որի ուղությամբ պետք է մի բան նետես, որ նա հեռվում մնա: Այդ թռչունը ստեռվյատնիկն է: Որի տեսակը փորձում է իր գոյությունն ապահովել ուրիշների դիակի հաշվին: Որը, երբ մարդը վտանգավոր ճանապարհ է դուրս գալիս, պտտվում է և սպասում, որ նա սայթաքի կամ ընկնի: Առաջին իսկ օրվանից Րաֆֆու հետ նույն բանն են փորձում անել: Նորմալ մարդկանց մոտ կարծիք ձևավորել, թե Րաֆֆին պարտվեց, սխալվեց, վայր ընկավ` տվեք մեզ այդ ձայները: Դե հիմա եկեք համառոտ կերպով հասկանանք՝ ինչ արեց Րաֆֆին:
Չընդունեց պաշտոնի առաջարկ: Պահանջեց կիսել իշխանությունը՝ միաժամանակ նոր ընտրություններ անցկացնելով, կրկնում եմ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ: Սերժի 3000 մարդ հրապարակում հավաքելուն ի պատասխան քաղաքական գործընթացը շարունակելու համար հավաքեց տասնապատիկ ավել մարդ ապրիլի 9-ին: Ընդառաջ գնաց ժողովրդի պահանջին գնալ Բաղրամյան: Կանգնեց առաջին շարքում իր կնոջ և երեխայի հետ: Հետագայում ինքն ու իր թիմը ամեն ինչ արեցին, որ հեռու տանեն քաղաքացիներին զինված ոստիկաններից: Տո Ծիծեռնակաբերդ չէ, թող լիներ Մյասնիկյանի արձան: Մաքսիմալ հեռու: Միակ քաղաքացին, ով գետնին ընկավ, ինքը Րաֆֆին էր, միակ արյունը, որ թափվեց, դա Արմեն Մարտիրոսյանի քթից եկած արյունն եղավ: Այն պարագայում, երբ բազմահազարանոց ժողովրդի դեմ կրկին դուրս եկավ մարտի 1-ի արյան համն իմացող իշխանությունը: Հասկանալով, որ դեռ մարդ կա Բաղրամյանում, եկավ նաև նրանց ետևից: Սարգսյանը երդվեց ոստիկանների պատնեշի ետևում: Րաֆֆին հիմա շարունակում է պայքարել, ու վստահ եմ՝ կշարունակի:
Իսկ տարբեր գունազարդում ունեցող ստեռվյատնիկ տեսակին, որոնք հիմա կտուցները սրել են Րաֆֆու վրա, բավական է մեկ հարց շպրտել՝ Նայում եմ Րաֆֆու հետ կապված տարբեր գրառումներ, ու այս պարագայում ես նույնպես ուզում եմ կարծիքս հրապարակավ նետել: Այո՛, նետել: Քանզի այն, ինչ տեսնում եմ մի քանիսի մոտ, ինձ մի թռչունի է հիշեցնում, որի ուղությամբ պետք է մի բան նետես, որ նա հեռվում մնա «ի՞նչ կանեիք դուք այս պարագայում», և իրենք իրար կգզեն՝ մի ընդհանուր կարծիք չունենալով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=319809518146111&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել