Չեք կարողանում աչքերը բաց պահել

tired

Երբևէ այնքան ուժասպառ զգացե՞լ եք, որ առանց նույնիսկ հասկանալ, թե ինչպես, քնել եք։ Դա կարող է պարզապես հոգնածություն լինել, սակայն սա նաև կարող է նշանակել, որ Ձեզ մոտ սթրեսով պայմանավորված գերհոգնածություն է։ The American Psychological Association-ի համաձայն՝ երբևէ սթրես ապրած մարդկանց 50%-ը որպես դրա ախտանիշ զգացել է հոգնածություն։ Սա կարող է լինել էմոցիոնալ, ֆիզիկական կամ ճանաչողական սթրեսներից հետո։

Դուք էմոցիաների կծիկ եք

stress

Եթե միանգամից կարող եք տարբեր էմոցիաներ ապրել, անընդհատ մտքեր եք ունենում, ինչ-որ բան անհանգստացնում է Ձեզ, չեք կարողանում կենտրոնանալ, հիշում եք անցյալի ցավերը կամ էլ վախով լցվում ապագայի հանդեպ, ուրեմն՝ Դուք սթրես եք ապրում։

Դուք քարանում եք

thinking

Որոշ սթրեսային իրավիճակներում վախը կարող է անշարժացնել մեզ։

Դուք շարժվում եք հոսանքի ուղղությամբ

woman

Սթրեսային իրավիճակներում մարդիկ հաճախ փորձում են համագործակցել, կապի մեջ լինել այլ մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ումից ուրիշ ժամանակ հեռու կմնայիք։

Ձեզ թվում է՝ հիմա կուշաթափվեք

stress

Սթրեսային իրավիճակներում մարդիկ հաճախ ուշաթափության նշաններ են ունենում՝ գլխապտույտ, աչքերի դիմաց սևանում է, և թվում է, թե հիմա կընկնեն։

Մարմնի ցավեր

stress

Երբևէ եղե՞լ է, որ առավոտյան զարթնեք ու ամբողջ մարմինը բռնված լինի ու ցավա, ասես նախորդ օրը վազել եք մարաթնում, մինչդեռ ոչ մի մարզանք չեք արել։ Մարմնի ցավերը սթրեսների արտահայտման ձևերից են։ Գլխացավերը, մեջքի ներքևի հատվածում ցավը, մկանացավերն ամենատարածվածներից են։

Սեղմում եք ատամները

teeth

Ատամները սեղմելը կապված է էմոցիոնալ անկայունության հետ։ Դա կարող է բերել գլխացավերի, ծնոտի ցավի, դեմքի մկանների կամ էլ հենց ատամների ցավի։

Դուք ուտում եք Ձեր զգացմունքները

fight

Այո, հենց այդպես, էմոցիաները ներս են գնում, իսկ դա կարող է առաջացնել անցանկալի քաշ ու առողջության հետ կապված այլ վնասակար երևույթներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել