«Dana» կայանքները Չեխոսլովակիայում սկսել են արտադրել դեռևս 1976 թվականին։ 1983 թվականին փորձնական շահագործման նպատակով ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը Չեխոսլովակիայից ձեռք է բերել 10 միավոր կայանք, որոնք մեկ տարի անց վերադարձրել է։
1988թ. ԽՍՀՄ կողմից կրկին ձեռք են բերվել 100 միավոր կայանք, որոնց շահագործումը դադարեցվել է 1990-ին։
Հեռավոր 70-ականներին արտադրված չեխական այս կայանքները մարտավարատեխնիկական տվյալներով որևէ առավելություն չունեն Արցախի պաշտպանության բանակի զինանոցում առկա «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերի նկատմամբ, չնայած նրան, որ Ադրբեջանը դրանք ներկայացնում է որպես գերժամանակակից հրետանային միջոցներ` փորձելով արդարացնել միլիոնավոր դոլարների ծախսերը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1450870088332600&set=a.515452588541026.1073741825.100002288693205&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել