Սեպտեմբերի 15-ին Երեւանի ժամանակով ձամը 15:54-ին ավարտվել է «Քասսինի» տիեզերական զոնդի գրեթե 20-ամյա առաքելությունը: Միջմոլորակային կայանը ուղարկել են Սատուռնի մթնոլորտ, որի խիտ շերտերում այն այրվել է։
Զոնդը Արեգակնային համակարգի՝ մեծությամբ երկրորդ մոլորակի մթնոլորտի վերաբերյալ տվյալներ էր փոխանցում մինչեւ իր գոյության վերջին պահը: Հավաքված տեղեկատվությունը կբավականացնի երկար տարիների հետազոտությունների համար. ապարատն իր գոյության ընթացքում Երկիր է փոխանցել 453 հազար 48 լուսանկար:
«Քասսինի»-ի կողմից արված բոլոր նոր լուսանկարները ներկայացված են NASA-ի կայքի հատուկ էջում: Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 3,9 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/09/16/843501.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել