Թիֆլիսում ընթացող աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչում Արոնյանի ու Իվանչուկի մինի-մենամարտը կարելի է անվանել «անգլիական գամբիտ»։ Առաջին պարտիայում Լևոնը խաղաց Անգլիական պարտիա՝ 1.c4: Ընդ որում նրա զինանոցում հիմնական առաջնախաղը դասական 1.e4-ն է։ Այսինքն Արոնյանը հատուկ էր պատրաստվել անհարմար մրցակցի համբավ ունեցող ուկրաինացու հետ խաղին։ Իվանչուկը շատ երկար էր մտածում, բայց այդպես էլ չկարողացավ հակախաղ գտնել, և 24-րդ քայլին հանձնվեց։ Հաջորդ օրը նա որոշեց «սիմետրիկ պատասխան» տալ Լևոնին, և նույնպես անգլիական խաղաց։ Սակայն Լևոնը լավ պաշտպանվեց, հավասարեցրեց խաղը և նույնիսկ առավելություն ստացավ։ Արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի։
Այսպիսով, Վասիլի Իվանչուկը «անգլիական ձևով» հեռանում է, իսկ Լևոնը կիսաեզրափակիչում է։ Մյուս խաղը՝ երեքշաբթի։ Մրցակիցը՝ կա՛մ գործակցով #2 Վաչյեն, կա՛մ Սվիդլերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել